Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Պետք է առանձնացնել ճանճերը կոտլետից

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Պետք է առանձնացնել ճանճերը կոտլետից
16.12.2012 | 22:26

Էնպես զարմացած եմ: Շատ: Ոչ Զուրաբյան-Օսկանյան գաղտնալսման արդյունքում հնչած մտքերից: Ոչ մի նորություն չկար այնտեղ: Երկուսն էլ դրանից բեթար բաներ են արել. Օսկանյանը մարտի մեկին ասուլիս է տվել. լիգիտիմացրել Քոչարյանի հետագա հրամանը` ժողովրդի վրա կրակ բացելու (գերագույն գլխավոր հրամանատարը նա էր, ի վերջո):
Իսկ Լյովի՜կը: Իսկ Լյովիկը թույլ չտվեց, որ ժողովրդին Դավիթ Շահնազարյանը տանի դեպ Մատենդարան, ու կանգնել էին մեր ժողովուրդն ու իր զինվոր էրեխեքը դեմ դիմաց. ժողովուրդը կատաղած էր, Արամ Մանուկյանը մանկան մեկ թայ կոշիկ գտել ու վրան <լաց> էր լինում, թե սպանել են`էրեխին, էս մեր զինվոր էրեխեքը նայում էին մեր ժողովրդին, ու նրանց աչքերի մեջ վախ կար, ահավոր վախ. ողջ կյանքս` ի մահ, մինչև գերեզման ես չեմ մոռանա էդ վախը: նրաք սարսափում էին, որ հիմա իրենց կասեն` խփեք ժողովրդին.: Իսկ Լյովիկ Զուրաբյանը համառորեն չէր ուզում, որ ժողովուրդը գնար Մատենադարան` միտինգային լիներ օրը: Սցենարն այլ էր, և դա հասկացան նրանք, ովքեր առավոտյան Տեր-Պետրոսյանի տանը ասուլիսի էին, ու նա ասաց, որ օպերայի ժողովուրդը ինքնաբերաբար գնացել է Մյասնիկյանի արձանի մոտ. բոլորն այնտեղ են հիմա…
Ինչու էսքան երկար վերհիշեցի սա: Ասելու, որ, այո, շատ վատ բան են արել` ձայնագրելով, հրապարակելով Օսկանյան-Լյովիկ զրույցը, երբեք չի կարելի: Ճիշտն ասած` Լյովիկի պահով կարող էին ավելի կուրյոզ բաներ էլ ձայնագրել, հետաքրքիր է`ինչու սա : Մեկ է` չէր կարելի: Պետք է առանձնացնել ճանճերը կոտլետից:
Ուրիշ բան եմ ուզում ասել. էդ օրվա տասը զոհերի արյունը խոսում է, ինչպես տիեզերքում խոսում է իր եղբայր Կայենից սպանված Աբելի արյունը. Օսկանյանն ու Լյովիկը ինձ համար՝ բացառապես և էդ գաղտնալսման կոնտեքստում, դրանով են լոկ հետաքրքրիր:
Նրանք երկուսն էլ դրանով պրծնում են:
Մեկընդմիշտ:

Դիտվել է՝ 4514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ